Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պայթյուն Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության գործարանում

    Պայթյուն Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության գործարանում

    Պայթյուն Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության գործարանում
    Հուլիս 16, 2019 15:03 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Իսրայելում պայթյուն է եղել ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի գործարանում, որը գտնվում է մայրաքաղաք Թել Ավիվի մոտ գտնվող բնակավայրերից մեկում։ Միջադեպը եղել է Israel Military Industries (IMI) ընկերության՝ ծխագլանային նռնակների արտադրամասում, ինչի պատճառով էլ ծխի հսկայական սյուն է բարձրացել։

    Փրկարարների հաղորդումների համաձայն՝ մարդկային կորուստներ չեն գրանցվել։ Նույնիսկ մեծ քանակի ծուխը, ըստ նախնական տվյալների, որևէ վնաս չի հասցրել արտադրամասի աշխատողներին։

    Այս ընկերությունը զբաղվում է իսրայելական հրազենի հայտնի տեսականու՝ «Ուզի», «Գալիլ» ատրճանակների, «Տավոր» ավտոմատների, Ադրբեջանին վաճառված LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ կայանների և այլ սպառազինության, ինչպես նաև ծխաքողարկման վերը նշված միջոցների արտադրությամբ։


    Նման թեմաներ

    scroll to top