Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պայթյուն Մուսալեռ գյուղում. 42-ամյա տղամարդ է մահացել

    Պայթյուն Մուսալեռ գյուղում. 42-ամյա տղամարդ է մահացել

    Պայթյուն Մուսալեռ գյուղում. 42-ամյա տղամարդ է մահացել
    Դեկտեմբեր 7, 2018 15:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.10-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Մուսալեռ գյուղի տներից մեկում փայտի վառարանը պայթել է, և մարդ է մահացել:

    Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, բաժնում ևս մի հաղորդում է ստացվել, որ «այրվածք առաջին, երկրորդ աստիճանի դեմքի մարմնի աջ կեսի» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Ազատուհի Ա.-ն:

    Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, տանը, չպարզված հանգամանքներում, ինքնաշեն պատրաստված վառարանի պայթելու հետևանքով 1976 թ. ծնված Սարգիս Հաջաթյանը տեղում մահացել է, իսկ Ազատուհի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

    Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է նախաքննություն:


    Նման թեմաներ

    scroll to top