Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Պայթյուններ «Բորուսիայի» ավտոբուսի մոտ, վնասվածք է ստացել թիմի պաշտպանը (տեսանյութ)

    Պայթյուններ «Բորուսիայի» ավտոբուսի մոտ, վնասվածք է ստացել թիմի պաշտպանը (տեսանյութ)

    Ապրիլ 11, 2017 23:58 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ, Ֆուտբոլ A+ / A-

    ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Բորուսիա» (Դորտմունդ) – «Մոնակո» հանդիպումը մեկ օրով հետաձգվել է:

    Պատճառն այն է, որ Դորտմունդի «Բորուսիա» թիմի ավտոբուսի մոտ պայթուցիկ սարք է գործադրվել:  Պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել թիմի պաշտպան Մարկ Բարտրան:

    Ենթադրվում է, որ պայթուցիկը փողոցից է նետվել՝ գրում է Bild-ը:

    Պայթյունի փաստը հաստատել են ոստիկանությունում և թիմում:

    Ինչպես հաղորդում է «Բորուսիայի» էջը Twitter-ում, ֆուտբոլիստները գտնվում են անվտանգ վայրում, սպառնալիքներ մարզադաշտում և նրա շրջակայքում չկան: Ոստիկանությունը կենտրոնացված է միջադեպի վայրում:

     

    scroll to top