Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Արցախ » ՊԲ մի շարք զորամասերում անց է կացվել շախմատի առաջնություն

    ՊԲ մի շարք զորամասերում անց է կացվել շախմատի առաջնություն

    ՊԲ մի շարք զորամասերում անց է կացվել շախմատի առաջնություն
    Սեպտեմբեր 10, 2018 15:51 Արցախ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Պաշտպանության բանակի զորամասերում զինծառայողների մտավոր ունակությունները կատարելագործելու, լավագույն մարզիկներին ի հայտ բերելու, ինչպես նաև զինծառայողներին բանակի մարզական կյանքում ընդգրկելու նպատակով ՊԲ միավորումներում և կենտրոնական ենթակայության տակ գտնվող զորամասերում երկու փուլով անցկացվեց շախմատի անհատական և թիմային առաջնություն:

    Հանրապետական շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել առաջնության երկրորդ փուլի եզրափակիչը, որտեղ մրցաշարի մասնակիցներին ողջունեց ու հաջողություններ մաղթեց ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը: Կարևորելով օրվա միջոցառումը`  բանակի հրամանատարի տեղակալը  ընդգծեց, որ ինչպես շախմատում, այնպես էլ մարտադաշտում հայ զինվորը պետք է կարողանա  մտածի և գործի հակառակորդից երեք-չորս քայլ շուտ:

    Անհատական և թիմային մրցաշարում առաջին երեք տեղերը զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով ու գավաթով, իսկ շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնորեն Հակոբ Ավագյանը և առաջնության մրցավարները  Պաշտպանության բանակում անցկացված շախմատի առաջնությանը աջակցելու համար ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունից պարգևատրվեցին պատվոգրերով:  «Այսոր մեծ ուրախությամբ մասնակցեցի Պաշտպանության բանակում անցկացվող շախմատի  առաջնության երկրորդ փուլի եզրափակիչ խաղին, որտեղ մեր թիմը գրավեց պատվավոր առաջին տեղը և հնարավորություն ստացավ մասնակցելու  նաև երրորդ փուլին:
    Իհարկե, ուրախ եմ և ոգևորված մեր հաղթանակով, քանի որ կարևորում ենք այս առաջնությունը և ամեն ինչ անելու ենք, որպեսզի երրորդ փուլում նույնպես հաղթանակ տոնենք»,- ասաց շարքային Արմեն Ալոյանը: Իսկ մրցաշարի անհատական խաղում առաջին  տեղը զբաղեցրած շարքային Էդուարդ Գրիգորյանը նկատեց. «Զորամասում այսպիսի միջոցառումներ հաճախակի են կազմակերպվում ու մենք հաճույքով մասնակցում ենք: Այսպիսով մեր ծառայությանը զուգահեռ մենք նաև ամրապնդում ենք մեր գիտելիքներն ու ձեռք բերում նոր հաղթանակներ»:
    Մրցումներին հաղթող ճանաչված մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու զինված ուժերում սեպտեմբերի 9-ից 15-ը կայանալիք շախմատի առաջնության եզրափակիչ փուլին:

    Նման թեմաներ

    scroll to top