Ուրբաթ , 20 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    33°
    Home » Լուրեր » ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Սենոր Հասրաթյանի հերքումը

    ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Սենոր Հասրաթյանի հերքումը

    Հուլիս 17, 2017 17:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    IMG_2203

    Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ ժամկետային զինծառայող:

    Որքանո՞վ է համապատասխանում այդ տեղեկատվությունն իրականությանը, «Արցախպրես»-ի այս հարցադրմանը ի պատասխան՝ ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը նշել է, որ Պաշտպանության բանակի որևէ զորամասում նման միջադեպ չի արձանագրվել:

    «Ուղղակի, սովորության համաձայն, հակառակորդ կողմը նման ապատեղեկատվություններով փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն և այդ կերպ ապատեղեկացնել ինչպես իր, այնպես էլ մեր հասարակությանը»,- նշել է Հասրաթյանը:

    scroll to top