Գլխավոր Լուրեր Պերեսն աջակցում է Սոլարիին. Իսկոն կլքի Մադրիդը

Պերեսն աջակցում է Սոլարիին. Իսկոն կլքի Մադրիդը

6
0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին ակումբի ղեկավարության հետ քննարկել է թիմի կիսապաշտպան Իսկոյի շուրջ ստեղծված իրավիճակը:

26-ամյա իսպանացին Սոլարիի նշանակումից հետո 18 խաղերից միայն երեքում է խաղադաշտ դուրս եկել մեկնարկային կազմում: Այդ հանդիպումները կարևոր նշանակություն չեն ունեցել` Իսպանիայի Գավաթի խաղարկության պատասխան մրցավեճեր և ՉԼ-ում ԲԿՄԱ-ի հետ պատասխան հանդիպում:

Մարզիչը խոսել է «սերուցքայինների» ղեկավարության հետ ու աջակցություն ստացել Ֆլորենտինո Պերեսի կողմից: Ինչպես հայտնում է AS-ը, մասնագետը հայտնել է, որ ֆուտբոլիստը չի համապատասխանում իր տակտիկական ծրագրերին:

Սոլարիին անհրաժեշտ է ավելի արագ ֆուտբոլիստ, որը կկարողանա արագության շնորհիվ դուրս գալ պաշպտանությունից ու սկսել թիմի հակագրոհը: «Ռեալում» համամիտ են եղել մարզչի հետ ու պատրաստվում են վաճառել խաղացողի տրանսֆերը:

Վերջերս նաև նշվում է, որ Սոլարիի և Իսկոյի հարաբերությունները լարված են: Իսպանացին «Լեգանեսի» հետ խաղից հետո չի սեղմել Սոլարիի ձեռքը, ինչպես նաև հավանել է Twitter-ում մարզչի հանդեպ գրված քննադատական մեկնաբանությունը: