Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պետական ծառայությունը չի կարող լինել բիզնես գործունեություն

    Պետական ծառայությունը չի կարող լինել բիզնես գործունեություն

    Պետական ծառայությունը չի կարող լինել բիզնես գործունեություն
    Փետրվար 11, 2019 12:39 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը խոսեց  համայնքների խնդիրների մասին, որոնք, ըստ վարչապետի, բազմաթիվ են:  Դրանց լուծման համար ամենօրյա ու սրտացավ աշխատանք է պետք: «Ես չեմ սիրում, որ մարդկանց  բնորոշում են ըստ պատկանելության կամ խավով: Հասկանում եմ, որ համայնքի ղեկավարները տարբեր են անցած ճանապարհով, կենսագրությամբ ու աշխարհընկալմամբ»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը:

    Վարչապետի խոսքով՝ միշտ խոսել են համայնքներում ներդրումների անհրաժեշտության մասին, բայց որ համայնք մտնում ես, պարզվում է՝ աչքի ընկնող օբյեկտները կա՛մ համայնքի ղեկավարինն են, կա՛մ նրա տեղակալինը: «Զարմանալի է, որ այդ մոտեցումը հանդուրժում է նաև հանրությունը»,- ասաց նա:

    ՀՀ վարչապետի խոսքով՝  պետական ծառայությունը  չի կարող լինել բիզնես գործունեություն: «Պետական պաշտոնյայի գործունեությունը պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը»,- ասաց վարչապետը:

    Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեռ կա այն մտայնությունը, թե հեղափոխությունը եղավ- անցավ, «խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով  արեցինք», որից հետո ամեն ինչ կսկսվի նորից: «Հույս չունենաք: Ամեն ինչ չի սկսվելու նորից, վերադարձ անցյալին չի լինելու: Միակ բանը, որ լինելու է, կոռուպցիան ու կոռուպցիոներներին արմատախիլ անելն է»,- շեշտեց  վարչապետը:


    scroll to top