Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է սկսում Մարալիկում

    Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է սկսում Մարալիկում

    Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է սկսում Մարալիկում
    Հոկտեմբեր 12, 2018 14:36 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ կիրականացնի Մարալիկի քաղաքապետարանում:  Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտնեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

    Երևան Տոնավաճառ

    «Քանի որ Մարալիկի մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում, դիմել են մեզ, որպեսզի վերահսկողության ծառայությունը ստուգումներ իրականացնի Մարալիկում, մենք հիմա մեկնում ենք Մարալիկ»,- ասաց Սանասարյանը:

    Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ներկայացրեց Մարալիկի քաղաքապետարանի դիմաց  բնակիչների հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում նա հակիրճ ներկայացրեց իրենց քայլերը: «Մենք հիմա սպասում ենք, որ Մարալիկի քաղաքապետը, քաղաքապետարանի անձնակազմը գան այստեղ: Ձեզ պետք է խնդրեմ, որ թողեք նրանք գան, հանգիստ ներս մտնեն: Մեր աշխատակիցները ներսում կլինեն, ես կգամ, ձեզ հետ կշփվեմ, իրենք էլ իրենց գործը կանեն»,- նշեց Սանասարյանը:

     


    Նման թեմաներ

    scroll to top