Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին

    Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին

    Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին
    Մայիս 20, 2019 11:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի է ունենում ՀՀ-ում: Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ:

    «Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության և հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին ևս այդ հարցում լինել սկզբունքային: «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

    Կուսակցության նախագահն ընդգծել է, որ առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական: Նրա խոսքով, ունենալով արտաքին վտանգ, այսօր տեսնում ենք, թե ինչպես են տարբեր գործոնների ազդեցությամբ փորձում ջլատել մեր ուժերը, պառակտելով ներքին միասնականությունը՝ փորձում վերջակետ դնել Ղարաբաղյան խնդրին:

    «Մենք միայն միասնականությամբ կարող ենք պայքարել՝ համախմբվելով մեր ազգային գաղափարների շուրջ»,- հավելել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը:


    Նման թեմաներ

    scroll to top