Երեքշաբթի , 20 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Պետք է մեխանիզմներ մտածել տուգանքները ներելու մասին. Նիկոլ Փաշինյան

    Պետք է մեխանիզմներ մտածել տուգանքները ներելու մասին. Նիկոլ Փաշինյան

    Պետք է մեխանիզմներ մտածել տուգանքները ներելու մասին. Նիկոլ Փաշինյան
    Մայիս 17, 2018 12:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի սկզբում անդրադարձավ մի շարք խնդիրների, այդ թվում՝ տեսախցիկների և արագաչափերի հետևանքով քաղաքացիների նկատմամբ կիրառված տուգանքներին:

    Երևան Տոնավաճառ

    «Ես կարծում եմ, որ կան հսկայական տուգանքներ, որոնք չեն վճարել, պետք է մեխանիզմներ մտածել դրանք ներելու մասին, որովհետև ենթադրվում է, որ դրա վճարման հնարավորությունը մարդիկ չունեն:

    Երկրորդ` պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի որոշ ժամանակաշրջան դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին, եթե կա նման օրենսդրական նախաձեռնություն, իսկ եթե չկա՝ մտածենք այդ հնարավորության մասին»,-ասաց վարչապետը:

    Նրա խոսքով՝ մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է կանգնեցնել:

    Վարչապետը հանձնարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին այդ հարցին լուծում տալու համար քննարկում հրավիրել եւ լուծում գտնել:


    Նման թեմաներ

    scroll to top