Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Պետք է ունենալ հստակ ծրագիր, թե ինչի կարիք ունենք մենք. վարչապետ

    Պետք է ունենալ հստակ ծրագիր, թե ինչի կարիք ունենք մենք. վարչապետ

    Հունվար 12, 2017 11:58 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    karavarutyun

    ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց էներգետիկայի և բնական պաշարների ու տնտեսական զարգացման և նեդրումների նախարարներին` եռամսյա ժամկետում ներկայացնել էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

    «Նախարարներին հանձնարարվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն»,- հանձնարարեց վարչապետը:

    Վարչապետի խոսքով՝ հանձնարարականի նպատակն է նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը` ելնելով դրանից կարևորել նաև տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը: «Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր ուղղությունների կառուցումն ու էներգետիկ հարթակում իրականացվող լայնածավալ ներդրումները և այլ հարցեր` պետք է ունենալ հստակ ծրագիր, թե ինչի կարիք ունենք մենք»,- ասաց վարչապետը:

    Նման թեմաներ

    scroll to top