Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Պետք է վերահսկել հանրային ծախսերը

    Պետք է վերահսկել հանրային ծախսերը

    Պետք է վերահսկել հանրային ծախսերը
    Հուլիս 18, 2018 11:57 Լուրեր, Վերլուծական A+ / A-

    Քաղաքացիական հասարակության այն ինստիտուտներին, որոնք, իրենց գործունեության առանձնահատկություններով պայմանավորված , շատ հաճախ են համեմատություններ անցկացնում եվրոպական, ետխորհրդային մերձբալթյան, հյուսիսամերիկյան, հեռավոր արևելյան երկրների և Հայաստանի միջև, առաջարկում եմ պարզ մի ուսումնասիրություն իրականացնել. ներկայացնել, թե վերջին մի քանի տարիների ընթացքում նշված երկրներից շատերը և Հայաստանը պետական բյուջեի միջոցով տարեկան կատարվող ծախսերի ընդհանուր գումարի (տոկոսային հարաբերությամբ) որ մասն են հատկացնում կրթությանը, գիտությանը, առողջապահությանը, սոցիալական ապահովությանն և ապահովագրությանը և որ մասը՝ պետական ապարատի ծախսերին (յուրաքանչյուր տարվա համար «Պետական բյուջեի» մասին ՀՀ օրենքը հրապարակային փաստաթուղթ է՝ տեղադրված ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք էջում):

    Երևան Տոնավաճառ

    Այդ ուսումնասիրությունը կարող է որոշակի դերակատարում ունենալ պետական կառավարման լիազոր մարմիններում ներկայումս ընթացող գործընթացի՝ 2019թ. «բյուջետային հայտի» ձևավորման, պետական բյուջեից կատարվելիք ծախսերի նպատակահարմարության, հիմնավորվածության և դրանց ֆինանսական չափերի նկատմամբ որոշակի հասարակական կարծիքի ստեղծման համար: Իհարկե, դա կարելի է համարել պետական կառավարման համակարգի գործունեության այդ ոլորտին հանրային մասնակցության առաջին քայլ: Հեռահար նպատակը պետք է լինի հանրային միջոցներից կատարվող ծախսերի նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմների ներդրումը:

    Ձոնիկ Մարգարյան


    Նման թեմաներ

    scroll to top