Չորեքշաբթի , 18 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 485.92   
  •  EUR   Առք` 516.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 514.49   
  •  CHF   Առք` 460.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 480.02   
  •  GBP   Առք` 580.00   Վաճառք` 597.00   ՀՀ ԿԲ` 586.07   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.37   ՀՀ ԿԲ` 8.16   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 200.00   ՀՀ ԿԲ` 181.08   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Պետրոս Ղազարյանը կվերադառնա աշխատանքի. «Կենտրոն» ՀԸ տնօրեն. armtimes.com

Պետրոս Ղազարյանը կվերադառնա աշխատանքի. «Կենտրոն» ՀԸ տնօրեն. armtimes.com

Հունվար 11, 2017 17:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

petros, Ghazaryan

Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը մեկ շաբաթից կվերադառնա աշխատանքի: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանը՝ անդրադառնալով Ղազարյանի հետագա գործունեությանը:

- Պարոն Ավագայան, Պետրոս Ղազարյանը վերադարձե՞լ է արձակուրդից:

- Պետրոսը վերադարձել է արձակուրդից քաղաք, որովհետեւ երկրում չէր: Այս փուլում դեռ իր մոտ արձակուրդ է մինչեւ շաբաթվա վերջ, բայց երկրում է:

- Վերադառնալու է ու շարունակի՞ իր հեղինակային հաղորդումը, թե՞ ինչ-որ բան փոփոխվել է:

- Ոչ մի նոր փոփոխություն չկա: Այս փուլում Պետրոսի մոտ արձակուրդ է, դեռ իր հետ չեմ խոսել:

- Երբ արձակուրդից վերադառնա վարելո՞ւ է «Ուրվագիծ»-ը:

- «Ուրվագիծ»-ն իր հեղինակային հաղորդումն է, որ վերադարձավ աշխատանքի, պարզ է՝ պետք է գա, իր հաղորդումը վարի:

- Այսինքն՝ դուք սպասում եք, որ Պետրոս Ղազարյանը վերադառնա արձակուրդից եւ անցնի իր աշխատանքին: Ճի՞շտ եմ հասկանում:

- Պետրոսն ինձ համար, պարզ ասեմ, ինձ համար մինչեւ այս շաբաթվա վերջ արձակուրդում է: Ինքս Պետրոսի հետ չեմ էլ խոսել ո՛չ արձակուրդ մեկնելիս, ո՛չ դրա ընթացքում: Գիտեմ, որ մի քանի օր է վերադարձել է, պետք է մինչեւ շաբաթվա վերջ արդեն գա աշխատանքի: Պետք է գա, որ խոսենք էլ: Որեւէ խնդիր այս դեպքում ես չեմ տեսնում: Ավելի ճիշտ է՝ սպասենք մինչեւ շաբաթվա վերջ, այն իր սահմանված արձակուրդն է, կվերադառնա եւ, ըստ դրա, արդեն կկարողանամ որոշակի բան ասել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top