Գլխավոր Լուրեր Պետրոս Ղազարյանը պատասխանել է Զարուհի Փոստանջյանին

Պետրոս Ղազարյանը պատասխանել է Զարուհի Փոստանջյանին

8
0

5747402

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին ընդառաջ «Երկիր ծիրանի» կուսակցությունն իր առաջին ասուլիսն է անցկացրել Էրեբունի բերդ-ամրոցում:

Լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է նաեւ երեկ հեռարձակված «Ուրվագիծ» հաղորդաշարին, որի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանին մեղադրել է ոչ պրոֆեսինալ լինելու համար (նշենք, որ հաղորդման հյուր «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հենց ուղիղ եթերում ոտքի է կանգնել՝ փորձելով պոկել կրծքին ամրացված միկրոֆոնը և հեռանալ.«Ելքից էլ հարց չտաս վաբշե, — ասել էր նա — խմբ.

«Եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս են, դա արդեն էթիկայի խախտում է, և ոչ պրոֆեսիոնալիզմ», — ասել էր Զ.Փոստանջյանը:

Ֆեյսբուքյան իր էջում Փոստանջյանի այս դիտարկմանը պատասխանել է Պետրոս Ղազարյանը.

«Մեր քաղաքական գործիչները լրագրողներից բողոքելու փոխարեն պետք է սովորեն ,որ իրենց դուր չեկող հարցերը նույնպես հնչելու են և մի փոքր պատրաստվեն դրանց եթերից առաջ։
Իսկ էս դեպքում նախ նույն հարցը չի կրկնվում, հետո եթե հարցիդ չեն պատասխանում, կարող եմ 10 անգամ էլ նույն հարցը տալ։
Պրոֆեսիոնալիզմը և էթիկան ինչ կապ ունեն»,- գրել է նա։