Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Mostly Sunny
15°
Home » Լուրեր » Պետությունը Բեքչյանին չի ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ

Պետությունը Բեքչյանին չի ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ

Հոկտեմբեր 12, 2017 16:00 Լուրեր, Միջազգային A+ / A-

imagell

Թուրքիայի իշխանությունները Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չեն ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ: Նման պնդում է արել Պոլսի  հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Նա նշել է, որ այդ մասին հայտնել է տեղապահին՝ նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Շիրինօղլուն նաև ներկայացրել է պատրիարքական ընտրական գործընթացին վերաբերյալ պետության դիրքորոշումը:  Շիրինօղլուն նշել է, որ իրեն իշխանությունները հետևյալ ուղերձն են փոխանցել. «Ստամբուլում 2 եպիսկոպոս ունեք՝ Աթեշյանը և Մաշալյանը: Մեկը թող տեղապահ լինի, մյուսը հոգևոր խորհրդի ատենապետ դառնա, թող դիմեն, 6 ամսվա ընթացքում ընտրությունը կանենք, գործը կավարտենք»:

Շիրինօղլուի խոսքերով՝ թեմայի շուրջ խոսել է նաև Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ, որը նույնպես հայտնել, թե Բեքչյանին տեղապահ չեն ճանաչում:

Այնուհետև Շիրինօղլուն ընդգծել է, թե Բեքչյանին ինքն է բերել Ստամբուլ, նրան Աթաթուրքի անվան օդանավակայանում դիմավորել է հասարակ ուղևորների համար փակ տարածքում, ինչի համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ: Դիմավորումից մեկ օր հետո իրեն զանգել են և ասել, որ իրավունք չուներ օդանավակայանի հատուկ տարածքում դիմավորել մի մարդու, որը ծանր խոսքեր է ասել Թուրքիայի և Աթաթուրքի հասցեին:

Շիրինօղլուի հայտարարություններին անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքության տեղապահ Գարեգին Բեքչյանը: Նա նշել է, որ Շիրինօղլուի կողմից պետության անունից հնչեցված հայտարարությունները պատրիարքարանը պաշտոնապես չի ստացել:

«Պետական որևէ  հաստատությունից ես այդպիսի բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել: Եթե պետությունն այդպիսի  պահանջներ ունի, ապա դրանք ուղղակիորեն մեզ կարող են ուղարկել: Մենք մեր ներքին կանոնադրությամբ ենք առաջ շարժվել և որևէ սխալ թույլ չենք տվել»:

Աղբյուր`  Ermenihaber.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top