Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պետությունը չի կարող պատգամավորների համար իտալական գույք գնել

    Պետությունը չի կարող պատգամավորների համար իտալական գույք գնել

    Պետությունը չի կարող պատգամավորների համար իտալական գույք գնել
    Հունվար 11, 2019 14:46 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝  խորհրդարանը գույքի խնդիր չունի, բոլոր նորընտիր պատգամավորները պահեստից կստանան իրենց անհրաժեշտ գույքը։

    «Գույք բերելը միշտ եղել է պատգամավորների որոշումը: Պետությունը չի կարող իտալական գույք գնել իրենց համար, եթե ինչ–որ մեկն ուզում է  400 դոլարանոց բազկաթոռ, կարող են գնել։ Ինչ պահեստում է, նոր է, ինչ օգտագործման ենթակա չէ, դուրս է գրվում»,– մանրամասնեց  Արա Սաղաթելյանը։

    Տեղեկացնենք, որ Արա Սաղաթելյանն աշխատանքից ազատման դիմում է գրել օրեր առաջ:

     


    Նման թեմաներ

    scroll to top