Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Փակ է Վանաձոր-Ալավերդի ճանապարհը. տեղի է ունեցել փլուզում

    Փակ է Վանաձոր-Ալավերդի ճանապարհը. տեղի է ունեցել փլուզում

    Փակ է Վանաձոր-Ալավերդի ճանապարհը. տեղի է ունեցել փլուզում
    Հունիս 12, 2018 23:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի 11,8-րդ կմ-ում հունիսի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։

    Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Արարատճանշին» կազմակերպության աշխատակիցները փլուզված տարածքը արգելապատել են անվտանգության ժապավեններով և տեղում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ։

    «Արարատճանշին»-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ չնայած այս պահին անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում, բայց կա նոր փլուզման վտանգ։ Նա նաև նշեց, որ տեղի ունեցածի պատճառը վերջին օրերի հորդառատ անձրևներն են, ինչի հետևանքով ավելի քան 70 տարի առաջ կառուցված հենապատը չի դիմացել։

    Նման թեմաներ

    scroll to top