Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Փարիզը հոկտեմբերի 5-ին վերջին հրաժեշտը կտա Շառլ Ազնավուրին

    Փարիզը հոկտեմբերի 5-ին վերջին հրաժեշտը կտա Շառլ Ազնավուրին

    Փարիզը հոկտեմբերի 5-ին վերջին հրաժեշտը կտա Շառլ Ազնավուրին
    Հոկտեմբեր 3, 2018 13:54 Լուրեր, Միջազգային, Մշակույթ A+ / A-

    Ինչպես հաղորդում է ֆրանսիական Le Parisien հրատարակությունը, Փարիզը հոկտեմբերի 5-ին վերջին հրաժեշտը կտա աշխարհահռչակ հայ շանսոնիե Շառլ Ազնավուրին: Այդ արարողությանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

    «94-ամյա երգիչ Շատլ Ազնավուրի  հետ հրաժեշտի ազգային արարողությունը, ինչը պնդել է Ֆրանսիայի խորհրդարանը… կանցկացվի ուրբաթ առավոտյան Փարիզի Հաշմանդամների  տանը»,-  գրված  է հաղորդագրության մեջ:

    Մակրոնը  արարողության ընթացքում հանդես կգա խոսքով, որում, ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ, կարտահայտի  բոլոր ֆրանսիացիների  ընդհանուր  ցավը:

    Շառլ Ազնավուրին հողին կհանձնեն Փարիզի արվարձանում՝ Մոնֆոր լ’Ամորիում:

    Ավելի  վաղ ֆրանսիական  ԶԼՄ-ները  հաղորդել  էին, որ Շառլ Ազնավուրի  ընտանիքը  դեմ  է նման հրապարակային քաղաքացիական հոգեհանգստյան արարողությանը, սակայն արդյունքում համաձայնել են ֆրանսիացի առաջատար մշակութային և քաղաքական գործիչների կարծիքին, որոնք պնդել  են, որ 20-րդ դարի  լավագույն երգչին պետք է հրաժեշտ տան հնարավորինս մեծ թվով համերկրացիներ:

    Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի իշխանությունների կարգադրությամբ Էյֆելյան աշտարակը ի նշան կորստյան լուսավորվել է ոսկեգույնով, որը  լինում է բացառիկ  դեպքերում:

    Շառլ Ազնավուրը, որը 1998 թվականին ճանաչվել է դարաշրջանի լավագույն երգիչը, համահեղինակ է և կատարող ավելի  քան 1300 երգի, որոնք ընգրկվել են 294 ալբոմում: Բացի այդ, նա խաղացել է ավելի քան 60 ֆիլմերում:

     


    scroll to top