Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Փարիզի Աստվածամոր տաճարի նվիրատվությունը 1 մլրդ եվրոյի է հասել

    Փարիզի Աստվածամոր տաճարի նվիրատվությունը 1 մլրդ եվրոյի է հասել

    Փարիզի Աստվածամոր տաճարի նվիրատվությունը 1 մլրդ եվրոյի է հասել
    Ապրիլ 17, 2019 22:06 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Փարիզի Աստվածամոր տաճարի շտապ վերականգնման նպատակով կատարված նվիրատվության չափը մոտ 1 միլիարդի է հասել։  Միջոցները հիմնականում ստացվել են խոշոր ընկերություններից ու ձեռնարկատերերից` 4 հասարակական հիմնադրամների միջոցով, որոնք ընտրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Այս մասին հայտնում է apnews.com-ը։

    Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել էր, որ տաճարի վերականգնման համր շուրջ 5 տարի կպահանջվի։ Այդուհանդերձ, նրա այդ հայտարարությունը քննադատության էր ենթարկվել՝ չափազանց անհեռատես լինելու համար։

    Մակրոնի խոսքով՝ 19-դարի խորհրդանշական աշտարկի վերականգնումը պետք է ավարտին հասցվի մինչև 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի անցկացումը։

    «Վերականգնված տաճարն ավելի գեղեցիկ կլինի և ես ուզում եմ, որ այն հինգ տարվա ընթացքում պատրաստ լինի»,- նշել է Մակրոնը։

    Այնուամենայնիվ, փորձագետներն ընդգծել են, որ Մակրոնի նշած հավակնոտ ժամկետը նման հսկայածավալ աշխատանքի համար բավարար չէ։

    Նույնիսկ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, խոսելով Մակրոնի հայտարարության մասին, նշել է, որ թեպեստ ինքը կառավարությանն աջակցում է, տաճարն ընդամենը հինգ տարում վերականգնելը դժվար կլինի։ «Սա ակնհայտորեն վիթխարի մարտահրավեր է ու պատմական պատասխանատվություն»,- ասել է Էդուարդ Ֆիլիպը։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am -ում


    Նման թեմաներ

    scroll to top