Գլխավոր Լուրեր Փարիզի Վերսալյան պալատի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Փարիզի Վերսալյան պալատի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

12
0

Ֆրանսիայի Վերսալ քաղաքի հայտնի պալատային համալիրի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության թվիթերյան հաղորդագրությանը:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Պարկ դե Կլանյի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների խանութում: Ներկա պահին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Նշվում է, որ տուժողներ չկան: Սոցցանցում տարածված մի քանի տեսանյութերում երևում է երկինք բարձրացած ծխի հսկայական քուլաները: