Գլխավոր Բժիշկ «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները կստանան անվճար դեղորայք. shantnews.am

«Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները կստանան անվճար դեղորայք. shantnews.am

7
0

Հուլիսի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները այսուհետ հնարավորություն ունեն պոլիկլինիկաներից կստանան նաև անվճար դեղորայք։ Շահառուների ցանկում ընդգրկված քաղաքացիները սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներն են: Այս մասին հայտնում է shantnews.am-ը:

Նոր կարգով ակնկալվում է թեթևացնել նաև հիվանդանոցների ծանրաբեռնվածությունն ու մեծացնել պոլիկլինիկաների դերը: Առողջապահության նախարարության տվյալներով` անվճար դեղորայքից կօգտվի մոտ 200 հազար քաղաքացի:
Պոլիկլինիկաների դեղապահարաններում ու հատուկ սառնարաններում պահվող դեղորայքը մշտապես անվճար բաժանվում է շաքարային դիաբետով, էպիլեպսիայով, պարբերական հիվանդությամբ ու հաշմանդամության առաջին, երկրորդ կարգ ունեցող  անձանց, ովքեր ամսական մեկ կամ երկու անգամ դեղատոմսով, հատուկ կարգով, ստանում են համապատասխան չափաքանակը:

Յուրաքանչյուր տեսակի դեղորայքի համար ամբուլատորիաների դեղատներում կան բացված հատուկ մատյաններ, որտեղ դեղագետը պարտադիր գրանցում է տրամադրված դեղորայքը, իսկ բոլոր դեղատոմսերը պահվում են որպես ստացական-փաստաթուղթ:

 

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում