Գլխավոր Լուրեր Փաշինյան–Ալիև հանդիպման օրը ճիշտ էր ընտրված. աստղաբան

Փաշինյան–Ալիև հանդիպման օրը ճիշտ էր ընտրված. աստղաբան

1
0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման օրն ու վայրը` Վիեննան, ճիշտ են ընտրվել ու ձեռնտու կլինեն Հայաստանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց աստղաբան Լյուսյա Հակոբյանը։

«Սա հանդիպման համար ամենաբարենպաստ շրջանն է, քանի որ այսօրվանից ու մինչև ապրիլի 20–ը Մերկուրի մոլորակը նորմալ պտույտի մեջ ընկավ։ Այդ պատճառով մարդիկ պետք է հասցնեն անել իրենց գործերը», – ասաց նա։

Նրա խոսքով` մինչև մարտի 28–ը Մերկուրին ռետրո շրջանի մեջ էր, այդ պատճառով խորհուրդ չէր տրվում թղթաբանությամբ զբաղվել։ Հիմա բանակցությունների, գործարքներ կնքելու շրջան է։ Հայաստանի համար բարենպաստ փուլ է, որը թույլ կտա միջազգային մակարդակով տարբեր հաջողությունների հասնել։

Նրա կանխատեսմամբ` Փաշինյանին բարեբեր տարի է սպասում, նա միջազգային բազում գործարքներ է կնքելու։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ոչ մի հող էլ չեն տալու, ոչ մի պատերազմ էլ չի լինելու։ Նրա խոսքով` Փաշինյանը բազմիցս նշել է, որ հող չի տա։

Բանակցությունները, Հակոբյանի խոսքով, արդյունավետ են անցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի առաջնորդի հետ բանակցությունները վարել է խիստ ու անվախ։

Այսօր Վիեննայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։