Հինգշաբթի , 21 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    26°
    Home » editorial » Փաշինյանն ու Ալիևը առաջին անգամ կհանդիպեն

    Փաշինյանն ու Ալիևը առաջին անգամ կհանդիպեն

    Փաշինյանն ու Ալիևը առաջին անգամ կհանդիպեն
    Հունիս 11, 2018 16:06 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հունիսի 14-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը ներկա կլինի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բայց նրա և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում օրակարգում նախատեսված չէ:

    Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը, պատասխանելով հարցին, թե հայկական կողմն ունի՞ արդյոք Ալիևի՝ արարողությանը մասնակցելու մասին տեղեկություններ:

    «Մեր տեղեկություններով՝ Իլհամ Ալիևը լինելու է, իսկ հանդիպում նախատեսված չէ»,-ասաց Եղոյանը:

    Նկատենք, որքան էլ որ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, մեր երկրի ղեկավարն ու Ալիևը առաջին անգամ միմյանց կտեսնեն:

    Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ը գտնվելու է Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Փաշինյանը մեկնում է Մոսկվա ՌԴ նախագահ Պուտինի հրավերով:

    Օգտվելով ֆուտբոլային տրամադրություններից՝ ցանկացանք տեղեկանալ, թե ո՛ւմ է երկրպագելու վարչապետ Փաշինյանն աշխարհի այս առաջնությանը: Արման Եղոյանը տեղյակ չէր:

    Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլասեր է, սակայն երկրպագում է Հայաստանի ազգային հավաքականին, որը, ցավոք, չի խաղալու այս մունդիալին: Իսկ թե ո՛ւմ է երկրպագելու Փաշինյանը՝ կփորձենք իմանալ առաջիկայում:

    Նման թեմաներ

    scroll to top