Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Փաշինյան-Մակրոն հանդիպումը կայացել է շատ ջերմ մթնոլորտում. Ֆրանսիայի դեսպան

    Փաշինյան-Մակրոն հանդիպումը կայացել է շատ ջերմ մթնոլորտում. Ֆրանսիայի դեսպան

    Փաշինյան-Մակրոն հանդիպումը կայացել է շատ ջերմ մթնոլորտում. Ֆրանսիայի դեսպան
    Հուլիս 12, 2018 13:33 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    այաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շատ դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը՝ հատկապես երկու շատ կարևոր իրադարձությունների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և Մակրոնի պետական այցի նախաշեմին:  Դեսպան Լաքոտը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

    Երևան Տոնավաճառ

    «Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ: Երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ էին հանդիպում: Դա տեղի ունեցավ երկու շատ կարևոր իրադարձությունների` աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և Ֆրանսիայի նախագահի պետական այցի նախաշեմին»,-ասաց Լաքոտն ու հավելեց՝ Բրյուսելում մթնոլորտը շատ ջերմ էր:

    Նրա խոսքով՝ Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է, որ Արցախի հարցի լուծումը պատկերացնում է միայն խաղաղ ճանապարհով:

    Դեսպանը նշեց՝ անհամբերությամբ սպասում են հոկտեմբերին Մակրոնի՝ Հայաստան պետական այցին: Նրա կարծիքով՝ դա կարելի է  որակել որպես Ֆրանսիայի ղեկավարի այց նոր Հայաստան: Այցի ծրագիրը դեռևս վերջնական մշակված չէ: Բայց իրենց նախնական պատկերացմամբ՝ ծրագրի ծանրակշիռ մասը նվիրված կլինի մշակույթին, կրթությանը, երիտասարդությանը:


    Նման թեմաներ

    scroll to top