Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Փաշինյանը դիմեց Ազնավուրին, Թանկյանին ու Արսինե Խանջյանին

    Փաշինյանը դիմեց Ազնավուրին, Թանկյանին ու Արսինե Խանջյանին

    Փաշինյանը դիմեց Ազնավուրին, Թանկյանին ու Արսինե Խանջյանին
    Ապրիլ 17, 2018 21:05 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հանրապետության հրապարակում  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսված հանրահավաքը շարունակվում է: Հիշեցնենք՝ Փաշինյանն ու իր կողմնակիցները  պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց «Քայլ արա, մերժի՛ր Սերժին»  հայտնի կարգախոսով: Ապա անդրադարձավ սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի բաց նամակին: «Արսինե Խանջյանի հետ զրույցում Սերժ Սարգսյանը մի առիթով հայ ժողովրդին ոչխարի հոտ է անվանել: Արսինե  Խանջյանն իր նամակում բացատրութուն է գտնում՝ գուցե քաղաքական ճնշման տակ էր Սերժ Սարգսյանը, որ այդպես ասաց: Սիրելի Արսինե, դա չէ պատճառը, որ Սերժ Սարգսյանը նման արտահայտություն է արել: Սերժ Սարգսյանն իր կյանքում ՀՀԿ խմբակցության  պատգամավորների հետ է շփվում: Այսօր այդ հոտից նա ընտրվել է վարչապետ»,- ասաց Փաշինյանը:

    Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ փոխվել է. «Ահա այսօր Սերժ Սարգսյանը չունի հպատակ, կառավարելու ժողովուրդ: ՀՀ քաղաքացին չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ»:

    Փաշինյանն իր ելույթն ընդհատեց եւ անդրադարձավ մի քանի սադրիչների: «Էս Շմայսի բրիգադին հանեք էստեղից: Սերժի՛կ, հեռացիր»,- վանկարկեց Փաշինյանը:

    Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում սկսած ժողովրդական հեղափոխությունը հաղթելու է, քանի որ այն հնարավոր չէ կանգնեցնել: Պետական կառավաման համակարգում աշխատանքը կաթվածահար անելը հասել է արդյունքի, քանի որ պետական ապարատում  ասել են գործի չգաք, մինչեւ չասենք: Մենք պետք է շարունակենք մեր գործ մինչեւ հաղթական ավարտ:

    Փաշինյանն ասաց, որ վաղը եւս շրջափակելու են փողոցներ, գերատեսչական շենքեր, մայրուղիները: «Չեմ ուզում ասել՝ ինչպես պետք է  անել, քանի որ դուք հերոս ժողովուրդ եք, որ տերն եք այս երկրի, հերոս եք: Մեր գործողությունները սկսելու ենք ժամը 10-ից»:

    Պատգամավորը դիմեց Արսինե Խանջյանին, Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին՝ գալ Հայաստան: «Սիրելի Արսինե,  բաժանորդն անհասանելի է (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ) արի Հայաստան: Մաֆիայի վերջը եկել է: Վեր կացեք, բոլորով եկեք Հայաստան՝ անկախություն, ազատություն, ժողովրդավարություն հաստատեք»:

    Փաշինյանն անդրադարձավ նաև  Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում ննջելուն: «Ամոթ, ամոթ»,- ասացին ցուցարարները:

    «Մի րոպե ժողովուրդ ջան: Ես ասում եմ՝ աչքը կպել է, ասում եք՝ ամոթ: Ասեք՝ քնիր իմ մանկիկ»,- ասաց Փաշինյանը:

    Պատգամավորն իր ելույթում անդրադարձավ նաև որոշ սադրիչների՝ ջարդել, փշրելու արտահայտությանը: Նա անդրադարձավ Շմայսի՝ Առաքել Մովիսյանի սադրիչներին: «Առաքել Մովսիսյանն այսօր ասել է, որ ես թրաշվի: Ես չգիտեմ՝ երբ կթրաշվեմ, բայց ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշեմ»,- հայտարարեց պատգամավորը:

     

     

     

     

     

     

     

     

    Նման թեմաներ

    scroll to top