Գլխավոր Լուրեր Փաշինյանը հուսով է՝ գազի սակագնի վերաբերյալ կհաջողվի Ռուսաստանի հետ կշռադատված որոշման հանգել

Փաշինյանը հուսով է՝ գազի սակագնի վերաբերյալ կհաջողվի Ռուսաստանի հետ կշռադատված որոշման հանգել

1
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ գազի սակագնի վերաբերյալ Ռուսաստանի հետ ձեռք կբերվի համաձայնություն, և գինը կլինի այնպիսի, որը չի խոչընդոտի Հայաստանի հետագա տնտեսական զարգացմանը: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստից հետո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել է ինտենսիֆիկացնել բանակցությունները՝ միասնական որոշման հանգելու համար:

Վարչապետի խոսքով՝ օրինակ, եթե գազի սակագինը ԵԱՏՄ տարածքում մի վայրում ցածր լինի, մեկ այլ վայրում՝ բարձր, ապա դա կխախտի հավասարակշռությունը և կհարվածի Միության բովանդակությանը: