Երեքշաբթի , 25 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    26°
    Home » Լուրեր » Փաշինյանը նոր հանձնաժողով է ստեղծել

    Փաշինյանը նոր հանձնաժողով է ստեղծել

    Փաշինյանը նոր հանձնաժողով է ստեղծել
    Հուլիս 11, 2018 20:22 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

    «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

    1. Ստեղծել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

    2. Առաջարկել հանձնաժողովին` յուրաքանչյուր տարի, մինչև մարտի 31-ը, մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տվյալ տարվա` Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը»,- ասված է որոշման մեջ:

    Նման թեմաներ

    scroll to top