Գլխավոր Լուրեր Փաշինյանը նոր նշանակում է արել

Փաշինյանը նոր նշանակում է արել

11
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սուրեն Ղամբարյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-ին մասով՝ Սուրեն Ղամբարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Սուրեն Ղամբարյանը 32 տարեկան է, տնտեսագիտության թեկնածու։

2013-2018 թթ.  աշխատել է  որպես ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: