Գլխավոր editorial Փաշինյանը պահանջում է 650 հազար դրամ փոխհատուցում. Քոչարյանը հրաժարվեց պահանջից

Փաշինյանը պահանջում է 650 հազար դրամ փոխհատուցում. Քոչարյանը հրաժարվեց պահանջից

0
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստին,  փաստաբան Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցից՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ։

Հակառակ Ալումյանի՝ հայցից հրաժարվելուն, պատասխանող կողմը՝ փաստաբան Գևորգ Գյոզալյանը, Քոչարյանի ներկայացուցչին ուղղված փոխհատուցման պահանջ ներկայացրեց՝ 650 հազար դրամի չափով։

«Այս հայցը ներկայացնելն անիմաստ էր։ Իմ վստահորդը, բնականաբար, կատարել էր ծախսեր, ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի եկամտի աղբյուրն իր աշխատավարձն է, և որպեսզի կանխվեն հետագա անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա, այո՛, մենք հետամուտ ենք լինում, որ այդ հարցը լուծվի։ Այն մարդիկ, ովքեր իմ վստահորդի դեմ անհիմն հայցեր կներկայացնեն, դրա դիմաց պետք է վճարեն»,- նիստից հետո լրագրողների հետ  զրույցում հայտարարեց Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Որոշումը կհրապարակվի սույն թվականի հունիսի 24-ին: