Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Փաշինյանը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդականից․ վարչապետի խոսնակ

    Փաշինյանը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդականից․ վարչապետի խոսնակ

    Փաշինյանը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդականից․ վարչապետի խոսնակ
    Փետրվար 12, 2019 22:03 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

    «Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:

    Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ:»,- ասված է նրա գրառման մեջ։

    Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակային 3 հարց էր ուղղել «իր վաղ պատանեկությունը գողացած լտպ-ին»։


    Նման թեմաներ

    scroll to top