Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ

    Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ

    Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ
    Դեկտեմբեր 7, 2018 17:14 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

    Երևան Տոնավաճառ

    «Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված: Համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք: Գիտեք, որ իրենք առաջարկել են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք: Զրուցել ենք նաև  բանակցային գործընթացի նախորդ դրվագներից և այլն»,- ասաց Փաշինյանը:

    Փաշինյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել ԱՊՀ ֆորմատով ճաշ, որի ընթացքում էլ եղել է իր և Ադրբեջանի նախագահի շփումը:


    Նման թեմաներ

    scroll to top