Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ

    Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ

    Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ
    Մայիս 26, 2019 12:18 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

    «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

    Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր բազմաոլորտ օրակարգն առավել զարգացնելու և ընդլայնելու համար:

    Այդ առիթով բարձր եմ գնահատում մեր միջև պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումները, որոնք իրապես նոր որակ և բովանդակություն են հաղորդում մեր փոխգործակցությանը։ Վստահ եմ, որ հայ-վրացական ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունները կշարունակեն ծառայել ի շահ մեր ժողովուրդների:

    Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և նորանոր հաջողություններ, իսկ Վրաստանի եղբայր ժողովրդին՝ երջանկություն, բարօրություն և առաջընթաց»:


    Նման թեմաներ

    scroll to top