Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Փաշինյանը ուկրաիներեն է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ

    Փաշինյանը ուկրաիներեն է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ

    Փաշինյանը ուկրաիներեն է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
    Ապրիլ 22, 2019 10:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուկրաիներեն է շնորհավորել Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

    «Սրտանց շնորհավորում եմ Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահի ժողովրդավարական ընտրություններին համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

    Վստահ եմ՝ այդ պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամական հարաբերությունները զարգանան նոր մակարդակում եւ ծառայեն մեր ժողովուրդներին: Մաղթում եմ Ձեզ հաջողություն»,- թվիթերյան գրառում է կատարել Փաշինյանը:

    Նշենք, որ էքզիթ-փոլի տվյալներով՝ Զելենսկին ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը: Ուկրաինայի ԿԸՀ-ն արդեն սկսել է քվեաթերթիկների հաշվարկը: Վերջին տվյալների համաձայն՝ մշակվել են 1.61 տոկոս արձանագրություններ. Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 70.94 տոկոսը, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 26.71 տոկոսը: Էքզիթ-փոլերի տվյալների հրապարակումից հետո Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը:


    scroll to top