17:33. Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարկում Նիկոլ Փաշինյանին միացան Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը:
17:10. «Ոտքերիս բեկորները հեռացնելուց հետո կվերադառնամ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
16:50. «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ չի սպառնում։
16:45. Նաիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև ոստիկաններ. նրանցից մեկի վիճակը գնահավել է կայուն ծանր:
16:32. Araratnews.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ջրցան ավտոմեքենան արդեն Բաղրամյան պողոտայում է:
16:25. Հաղորդվում է, որ Պռոշյան փողոցում ջրցան ավտոմեքենա է նկատվել:
16:14. ցուցարարների առաջին շարքում է գտնվում Լենա Նազարյանը. նա նույնպես տեղեկություն չունի Նիկոլ Փաշինյանից, սակայն նշեց, որ Փաշինյանը գտնվում է Նաիրի բժշկական կենտրոն:
16:11. Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ: ՀՀ Ոստիկանություն
16:02. Ալեն Սիմոնյանը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
16:02. ոստիկանները հանել են հակագազերը:
16:01. Նիկոլ Փաշինյանի, Լենա Նազարյանի մասին տեղեկություն այս պահին չկա
15:57. Իրավիճակը Բաղրամյան պողոտայում շարունակում է լարված մնալ:
15:53. Դավիթ Սանասարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին տարել են ոստիկանները:
15:52. որոշում է կայացվել ցույցը ցրել՝ հավաքը կասեցնել
15:48. ցուցարարները դարձյալ մոտեցել են ոստիկաններին. ոստիկանական ուժերը հակագազ են հագնում. իրավիճակը պայթունավտանգ է:
15:43. կա առնվազն երկու վիրավոր քաղաքացի:
15:39. ցուցարարների առաջին շարքում երևում են միայն Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը . Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրից տեղեկություն չկա:
15:38. քաղաքացիներից մեկն ուշագնաց է եղել՝ պառկած է գետնին:
15:36. ոստիկանության ուժերը հատուկ միջոցներ են կիրառում՝ կարծես թե ձայնային նռնակներ են. ոստիկանները մահակներով հարվածում վահաններին: Գետնին նկատվում են արյան հետքեր:
15:35. Փաշինյանի ուղեկցող քաղաքացին վնասվածք ունի՝ դեմքից արյուն է հոսում:
15.30 Նիկոլ Փաշինյանը փորձում է ճեղքել փշալարերի պատնեշը:
15.28 Փայտե ձող է օգտագործվում փշալարը ճեղքելու համար: Ցուցարարները վանկարկում են՝ ոստիկան միացիր:
15.24 Բախումները են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև: Փաշինյանը վնասվածք ունի, Բաղրամյան պողոտայում փշալար է անցկացված: