Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Uncategorized @hy » Փաշինյանի՝ Մոսկվա այցի մանրամասները

    Փաշինյանի՝ Մոսկվա այցի մանրամասները

    Փաշինյանի՝ Մոսկվա այցի մանրամասները
    Հունիս 13, 2018 13:56 Uncategorized, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի մայրաքաղաք մեկնարկում է այսօր՝ հունիսի 13-ին, ինչի մասին կառավարության ղեկավարը հայտարարել է նախօրեի երեկոյան՝  Facebook-ի հերթական ուղիղ եթերի ժամանակ:

    «Ես ընդունել եմ հրավերը և առավոտյան թռչում եմ Մոսկվա: Ներկա կլինեմ ֆուտբոլի  աշխարհի առաջնության բացմանը և կհանդիպեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Փաշինյանը:

    Ավելի  վաղ հայտնի  էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի կնոջ՝ Աննա Հակոբյանի  հետ:

    Ռուսաստանի մայրաքաղաք ժամանելուն պես Հայաստանի կառավարության ղեկավարը կմեկնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ երեկոյան կմասնակցի  ԱԱ-2018-ին նվիրված մի շարք միջոցառումների:

    Հունիսի 14-ին Հայաստանի վարչապետը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կլինի  ֆոիտբոլի աշխարհի  առաջնության բացման արարողությանը, նույն օրը կայցելի  Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն, որտեղ նախատեսված  է նրա հանդիպումը  Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

     

    Նման թեմաներ

    scroll to top