Գլխավոր Լուրեր Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լյուքսեմբուրգ, ապա՝ Բրյուսել և Պեկին

Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լյուքսեմբուրգ, ապա՝ Բրյուսել և Պեկին

3
0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:

Այս մասին նշվում է վարչապետի որոշման մեջ: Պատվիրակությունը մայիսի 13-ին կայցելի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել, իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին:

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: