Գլխավոր Լուրեր Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են Բաքվի համար. Իլհամ Ալիև

Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են Բաքվի համար. Իլհամ Ալիև

2
0

Հայաստանի վարչապետն իր հակասական հայտարարություններով անընդհատ փորձում է տապալել ղարաբաղյան  հակամարտության կարգավորման  հարցով բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը:

Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու մասին, անընդունելի են Ադրբեջանի համար:

Նա նաև ընդգծել է, որ աննպատակահարմար է համարում հայտարարությունն այն մասին, որ յոթ շրջանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս են: Այդ առնչությամբ Ալիևը կոչ է արել ԵԱՀԿ-ին արձագանքել «նման վտանգավոր հայտարարություններին»: