Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Փաշինյանի կադրային ընտրությունները դեպի լավն են գնում. Աշոտ Ասատրյան

    Փաշինյանի կադրային ընտրությունները դեպի լավն են գնում. Աշոտ Ասատրյան

    Փաշինյանի կադրային ընտրությունները դեպի լավն են գնում. Աշոտ Ասատրյան
    Հոկտեմբեր 12, 2018 12:22 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

    Երևան Տոնավաճառ

    «Ոնց որ Փաշինյանի կադրային ընտրությունները դեպի լավն են գնում ու վարչապետը փորձում է չշարժվել՝ թող ՔՊ-ական լինի, բայց պաշտոն ստանա, կարգախոսով։

    Առաջին քայլն արդեն Ֆելիքս Ցոլակյանին ԱԻ նախարարի պաշտոնը առաջարկելն էր։ Ինչպես հաղորդում են, Ցոլակյանը չի մերժել այդ առաջարկն ու այս դեպքում կոնկերտ ճիշտ ընտրություն է ԱԱԾ նախկին աշխատակցին այդ ոլորտը վստահելը։ Ես վստահ եմ, որ Ցոլակյանը պատվով կկատարի այն ծառայությունը, որը մինչև իրեն կատարել են Արմեն Երիցյանը և Դավիթ Տոնոյանը։

    Հիմա պետք է հուսալ, որ մյուս պաշտոններում ևս կնշանակվեն գործից հասկացող ու գրագետ կադրեր, իսկ ՔՊ-ական նորաթուխ դեմքերը, ովքեր 40 հազար քառակուսու և ԵԽԽՎ-ի մասին պատկերացում չունեն, կարող են պարզապես երկրորդական կամ, ավելի լավա, երրորդական պաշտոններ ստանան, մինչև կհասնեն այն մակարդակին, որ ավելի լուրջ աշխատանքներ կարողանան կատարել։

    Իսկ մնացած քաղաքական ուժերը պետք է խելքները գլուխները հավաքեն, որպեսզի Հայաստանն այս վիճակից հեշտությամբ դուրս բերեն, պետք է ամեն մեկն իր ուժերի չափով պատրաստական լինի որևէ ոլորտ ոտքի հանելու։ Սա պետություն է, որը ոչ մեկդ ձեր հոր տանից չեք բերել։ Ձեզ հետ, թե առանց ձեզ՝ Հայաստանը հզորանալու է, այլ տարբերակ չկա, ուղղակի դուք հնարավորություն եք ստացել ձեր անունները գրելու այդ պատմության մեջ։ Իսկ թե հետագայում սերունդները ձեզ լավո՞վ կհիշեն, թե՞ վատով՝ դա արդեն ձեր որոշումներից է կախված։

    Հ․Գ․ Հա, մեկ էլ՝ չե՞ք հոգնում էս ժողովրդին պատերազմով վախեցնելուց։ Ես ձեր տեղը լինեի՝ արդեն վաղուց հոգնել էի»։


    Նման թեմաներ

    scroll to top