Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, ինչը Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք չի արել

    Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, ինչը Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք չի արել

    Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, ինչը Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք չի արել
    Հունիս 25, 2019 15:24 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել  է  «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին:

    «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահի պնդումները հարցազրույցի ընթացքում, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը նախ պետք է հանրությանը ընդարձակ պարզաբանումներ տար, թե ինչպե՞ս է իր ընտանիքը դարձել միլիոնատեր եւ ինչպես է սա առնչվում հանրության նկատմամբ պարտավորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնյա լինելու հանգամանքի հետ:

    «Ինչպե՞ս է իր որդու հաշվեհամարին 18 միլիոն դոլար հայտնվել՝ սկսած այն ժամանակներից, երբ Քոչարյանը զբաղեցնում էր ՀՀ ղեկավարի պաշտոնը: Այս հարցերին պարոն Քոչարյանը չի անդրադառնում, եւ այս հարցով, կարծում եմ, ամենայն մանրամասնությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

    Ինչ վերաբերվում է նրա արած մի շարք պնդումներին, պետք է հուսալ, որ պարոն Քոչարյանը նկատի չունի, որ Արցախյան ազատամարտում ներդրում ունեցած մարդը կարող է կոռումպացված լինելու, սեփական քաղաքացիների վրա կրակելու, կամ նման հրաման տալու արտոնություն ունենալ:

    Կարծում եմ նաեւ՝ պատմականորեն արձանագրված փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը ընդունելի է համարել Մեղրին եւ ազատագրված տարածքները ԼՂ անորոշ կարգավիճակի դիմաց Ադրբեջանին հանձնելու տարբերակը: Համենայնդեպս՝ ականատեսների մանրամասն վկայություններին ի պատասխան որեւէ համոզիչ հերքում չի հնչել:

    Ինչ վերաբերվում է Արցախի նկատմամբ վարչապետ Փաշինյանի վերաբերմունքին, կարծում եմ սրա մասին ամփոփ պատկերացում է տալիս այն, որ Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում: Մի բան, որ Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք չի արել:


    Նման թեմաներ

    scroll to top