Գլխավոր Լուրեր Փաշինյանն ուղիղ եթերում մեկնաբանում է գաղտնալսման հրապարակումը

Փաշինյանն ուղիղ եթերում մեկնաբանում է գաղտնալսման հրապարակումը

1
0

«Այս հակապետական գործունեությանն արձագանքելու համար անպայման գնացեք եւ քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա վարչապետի ընտրություն է առաջին հերթին: Ես ուզում եմ ստանալ շատ ուժեղ մանդատ պայքարելու կոռուպցիայի դեմ»:

Այս գաղտնալսումը մոնտաժված է, ասում է վարչապետի պաշտոնակատարը:
«Այն ինչ կա այդ գաղտնալսման մեջ, դուք ինձնից արդեն լսել եք: Ես ԱԺ ամբիոնից արդեն հայտարարել եմ, եւ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցությունը միանշանակ տեղավորվում է նրանց պաշտոնական գործունեության մեջ»: