Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » Մամուլ » «Փաստ». 260 աշակերտ ունեցող դպրոցը ջեռուցում չունի

    «Փաստ». 260 աշակերտ ունեցող դպրոցը ջեռուցում չունի

    «Փաստ». 260 աշակերտ ունեցող դպրոցը ջեռուցում չունի
    Հունվար 11, 2018 8:55 Մամուլ A+ / A-

    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Արմավիրի Արագած համայնքի Մեխակ Մեխակյանի անվան դպրոցը մարզում լոկալ ջեռուցման համակարգ չունեցող դպրոցներից մեկն է: Դասարանները տաքացվում են հեղուկ վառելիքով: Այստեղ հավաստիացնում են` կրակը միշտ վառարանում բոցկլտում է, սառնամանիքներին դասասենյակներում վերարկուով դասեր չեն անցկացնում:

    Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Ասել, որ այսօրինակ ջեռուցումը բոլորի սրտով է, սխալ կլինի:

    «Եթե լոկալ ջեռուցման համակարգ լինի, շատ լավ կլիներ, գիտեք` վառարանը մնում է վառարան: Ճիշտ է` տաքություն ապահովում ենք, բայց այն չի, ոնց որ ջեռուցման ցանց լինելու դեպքում է: 18 աստիճան ջերմություն կարողանում ենք ապահովել: Շատ ցրտերի ժամանակ էլ մի բան անում ենք, որ ցուրտ չլինի եւ դասապրոցեսը նորմալ հունով ընթանա»,– «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վրեժ Սայադյանը:

    Հեղուկ վառարաններն այստեղ չեն նախընտրում նաեւ այլ պատճառով: Դասասենյակների օդը ծանր է: Տհաճ հոտն այստեղ անբաժան է: Ծնողները բողոքում են, որ երեխաների վրայից նավթի հոտ է գալիս:

    «Քամիների ժամանակ ծուխը հետ է փչում եւ ծխի, նավթի հոտը լցվում է դասասենյակները: Երեխաների վրայից նավթի ու ծխի հոտ է գալիս»,– սրտնեղեցին ծնողները:

    Երեխաները ցրտից պաշտպանվելու ձեւը գտել են` իրենց հետ փոքրիկ բարձեր են տանում դպրոց: Ծնողները պատմեցին, որ փոքրիկ բարձերն ու ծածկոցները երեխաների պայուսակներից անպակաս են:

    Տնօրենն այս խնդիրների մասին լավ գիտի, այն լուծելու ցանկությունը մեծ է, բայց այդքան բյուջե չկա:

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top