Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » «Փաստ». ԱԱԾ-ն մտել է Ազգային պատկերասրահ

    «Փաստ». ԱԱԾ-ն մտել է Ազգային պատկերասրահ

    «Փաստ». ԱԱԾ-ն մտել է Ազգային պատկերասրահ
    Հուլիս 10, 2018 11:20 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավապահներն սկսել են իրենց ուշադրությունը սեւեռել նաեւ Ազգային պատկերասրահի ուղղությամբ: Բանն այն է, որ առանձին անձանց տներում կատարված խուզարկությունները, ինչպես նաեւ իրենց ունեցած այլ օպերատիվ տվյալներ հուշում են, որ այս կառույցում նախորդ տարիներին բավական «հետաքրքիր» բաներ են կատարվել:

    Երևան Տոնավաճառ

    Իրավապահներին ի մասնավորի հետաքրքրում են տարբեր նախարարություններ, ինչպես նաեւ արտերկիր «գործուղված» մի շարք կտավների ճակատագրերը, ինչպես նաեւ առկա ֆոնդում հնարավոր կեղծումների հնարավորությունը:

    Բանն այն է, որ հասարակության մեջ կասկածներ կան, թե «գործուղված» թանկարժեք կտավների մի մասն այժմ արդեն օրիգինալը չէ: Խնդիրներ կան նաեւ այն առումով, թե որքանով են հավաստի տեղեկությունները որոշ գործերի՝ դեռեւս շատ տարիներ առաջ այս կամ այն պաշտոնյաներին նվիրաբերելու եւ որպես կորուստ ձեւակերպելու առումով:

    Մեր ունեցած տեղեկություններով, ԱԱԾ–ն օրերս այցելել է Ազգային պատկերասրահ ու որոշակի գործողություններ իրականացրել»:

    Նման թեմաներ

    scroll to top