Հինգշաբթի , 24 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Մամուլ » «Փաստ». Ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից վնասված մեքենաների փոխհատուցման հարցերը՝ մեկ ամսից

    «Փաստ». Ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից վնասված մեքենաների փոխհատուցման հարցերը՝ մեկ ամսից

    «Փաստ». Ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից վնասված մեքենաների փոխհատուցման հարցերը՝ մեկ ամսից
    Մայիս 17, 2018 9:01 Մամուլ A+ / A-

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին պատկանող բազմաթիվ մեքենաներ են վնասվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ առաջնորդելու ժամանակ էր հայտարարել, որ այն անձինք, ովքեր նյութական վնաս են կրել, անպայման փոխհատուցվելու են:

    Թավշյա հեղափոխության բարեհաջող ավարտից եւ կառավարության ձեւավորումից հետո հասարակության շրջանում լուրեր էին տարածվել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է փոխհատուցումների տրամադրումը:

    Տուժած քաղաքացիներից մեկը ը դիմել էր «Փաստ»-ի խմբագրությանը՝ ճշտելու, թե փոխհատուցում ստանալու համար որտեղ, ում եւ ինչ կարգով պետք է դիմել: «Առաջնահերթություններ կան, որոնցով մենք առաջնորդվում ենք: Որոշ ժամանակ անց այդ հարցի մասին էլ կհայտարարենք, թե ինչպես եւ ում քաղաքացիները պետք է դիմեն, ինչ տվյալներ պետք է ներկայացնեն եւ այլն: Բայց որ հարցին լուծում կտրվի միանշանակ է»,- «Փաստ»-ին փոխանցեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top