Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » Լուրեր » «Փաստ». Ավագ դպրոցում որոշ թեմաներ կարող են նաև ռուսերեն դասավանդվել

«Փաստ». Ավագ դպրոցում որոշ թեմաներ կարող են նաև ռուսերեն դասավանդվել

Սեպտեմբեր 13, 2017 14:47 Լուրեր A+ / A-

???????????????????????????????

Կրթության և գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, այն է՝ առավելություններ վերապահելով այս լեզվին, գրում է «Փաստ» օրաթերթը:

Նշվում է, որ մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում, այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում:

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» տվյալների համաձայն՝ Հայաստանում ռուսերենին տիրապետում է 2.1 մլն մարդ: Բացի այդ, ռուսերենը ներառված է ՀՀ դպրոցական պարտադիր ծրագրում:

Ըստ նախագծի, կավելանա ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների թիվը, «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում կկատարվի:

Որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ընդամենը օրեր առաջ, իսկ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականով:

Նախագծի հեղինակները նաև համոզված են, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս:

Մինչդեռ ՀՀ-ում միասնական քննություններին ռուսաց լեզվի քննության միջին միավորը 2008-ից 2015-ը պարբերաբար նվազել է՝ 16-ից հասնելով 10 միավորի: Իսկ 2016-ին՝ էլ ավելի է ընկել՝ 9.8:

Ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ Հայաստանում մշակվում է օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգ: Անդրադառնալով կրթության համակարգում ընթացող բարեփոխումներին՝ նախարարը կարևորել է մեր երկրում անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ուսուցիչների վերապատրաստման, անգլերեն լեզվի տարածման և զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացումը:

«Եթե մենք ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիա ունեցող տարածք՝ մեր երկրի քաղաքացիները մայրենի լեզվից զատ պետք է իմանան օտար լեզու: Եվրոպական երկրներում բացի սեփական լեզվից երեք լեզու են օգտագործում: Մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված, ամբողջական կիրառման հարցը»,- նկատել է նախարարը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top