Հինգշաբթի , 18 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Մամուլ » «Փաստ». ԱԺ պատգամավորներն ինչո՞ւ չեն երգում ՀՀ հիմնը

    «Փաստ». ԱԺ պատգամավորներն ինչո՞ւ չեն երգում ՀՀ հիմնը

    Մայիս 19, 2017 8:38 Մամուլ A+ / A-

    18554709_1536217533116913_929000978_n

    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Այսօր մեկնարկեց 6-րդ գումարման Ազգային ժողովը, որն այլեւս նախորդ տարիների խորհրդարանը չէ: Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո այն ավելի լայն լիազորություններ ու պարտականություններ ունի:

    Քաղաքական վերլուծաբանների կարծիքով այս ամենը լավ շանս է, որ մեր երկրում Գերմանիայի կանցլերի «մակարդակի» կառավարության ղեկավար ընտրվի եւ նույնքան էլ ազդեցիկ կառավարություն ձեւավորվի: Բայց առաջին հայացքից եւ ամենայն հավանականությամբ, նման բարի ցանկություններն առայժմ դժվար թե հնարավոր լինի կյանքի կոչել եւ դրանք կմնան ընդամենը ցանկություն:

    Խնդիրն այն է, որ հնարավոր չէ ուժեղ կառավարման համակարգ ունենալ, եթե իշխող քաղաքական ուժը ներկայացնող անհատները (եւ ոչ միայն նրանք) տարրական հարգանք չունեն սեփական երկրի պետական խորհրդանիշների հանդեպ: Այսինքն, սեփական երկրի հանդեպ սերը սկսվում է գուցեեւ նման փոքր թվացող, բայց շատ կարեւոր ժեստերից, որն ամենաշատն է աչքի ընկնում կարեւոր արարողությունների ժամանակ:

    Մեր խորհրդարանի պատգամավորներն այդպես էլ չեն հասկանում, որ իրենք պարտավոր են հարգել ՀՀ պետական խորհրդանիշները՝ հիմնը, զինանշանն ու դրոշը, նրանք այդպես էլ չսովորեցին հիմնի բառերն ու չերգեցին ՀՀ հիմնը»:

    Շարունակությունը` թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top