Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Մամուլ » «Փաստ». Բենթլի, Ռոլս Ռոյս ու 368 միլիոն դրամ բաժնետոմս. թաղապետ լինելու քաղցրությունը

«Փաստ». Բենթլի, Ռոլս Ռոյս ու 368 միլիոն դրամ բաժնետոմս. թաղապետ լինելու քաղցրությունը

Նոյեմբեր 15, 2017 8:44 Մամուլ A+ / A-

default (1)

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեւանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Ալեքսանյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենն իմանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում հինգ անուն շարժական գույքը՝ չորս մարդատար ու մեկ բեռնատար ավտոմեքենաները: Նա հայտարարագրել է «TOYOTA COROLLA 1.6», «BENTLEY MULSANNE 6.8L», «ROLLS–ROYCE GHOST», «BMW X6 5.0 I» եւ «FORD TRANSIT FT100 2.5TD» մակնիշի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաեւ բաժնետոմսեր, որոնք կազմել են 368 միլիոն դրամ: Դրամական միջոցները նույն ժամանակահատվածում կազմել են 180 միլիոն դրամ, 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլար ու 620 հազար եվրո: Իսկ եկամուտներն այս համապատկերի մեջ բնավ չեն տեղավորվում: Դրանք կազմել են ընդամենը 1 միլիոն 433 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top