Ուրբաթ , 20 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Մամուլ » «Փաստ». Բենզինը կրկին թանկացել է

    «Փաստ». Բենզինը կրկին թանկացել է

    «Փաստ». Բենզինը կրկին թանկացել է
    Փետրվար 13, 2018 9:05 Մամուլ A+ / A-

    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Բենզինը կրկին 10 դրամով թանկացել է: Արդեն մի քանի օր է՝ վառելիքի շուկայում Regular տեսակի բենզինը վաճառվում է 460 դրամով, Premium տեսակը 470–ով, իսկ Diesel–ը՝ 460: Նախորդ տարվա վերջից այս շուկայում շարունակական գնաճ է նկատվում:

    Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ պետք չէ կարագի մեջ մազ փնտրել: Դիզվառելիքի շուկայի թանկացումները պայմանավորված են հունվարի 1–ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: Բենզինի ակցիզային հարկը 10%–ով ավելացել է: Հայաստանն էլ հիմնականում Ռուսաստանից է բենզին գնում:

    «Հայաստանում դա պայմանավորված է Ակցիզային հարկի մասին օրենքի փոփոխությամբ: Տոննայի հաշվով հարկը 25000–ից դարձրել են 40000: ՌԴ–ում Հարկային փոփոխությունները երկու փուլով են ընթանում: Հուլիսի 1–ից եւս մոտ 6 %–Ակցիզային հարկը բարձրանալու է: Թանկացումներն այս արտաքին գործոններով են պայմանավորված»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

    Մինչդեռ միջազգային շուկայում վառելիքի գները նվազել են: Համաշխարհային շուկայում Էժանացել է նաեւ նավթի գինը:

    Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top