Գլխավոր Լուրեր «Փաստ». Դատավորի դրամական միջոցներն ավելացել են

«Փաստ». Դատավորի դրամական միջոցներն ավելացել են

1
0

«Փաստ» թերթը գրում է.

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 6000 ՀՀ դրամ, 38 000 ԱՄՆ դոլար, 18 000 եվրո: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից:

Տարեվերջում դատավորի դրամական միջոցները ավելացել են՝ 38 000 ԱՄՆ դոլարին ավելացել է ևս 1000-ը:

Դատավորի գույքի վերաբերյալ տվյաներ չկան:

2017 թ. պաշտոնատար անձի եկամուտը կազմել է 7 685 990 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Նշենք, որ 2018 թ. մարտին Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների քվեարկության արդյունքներով ԲԴԽ անդամ էր ընտրվել նաև Արմեն Խաչատրյանը:

Վերջինս ԲԴԽ անդամ ընտրվեց մարտի 1-ին: Նույն օրը, երբ 10 տարի առաջ՝ 2008թ. մարտի 1-ին, նա Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղորդակը ապամոնտաժելու վերաբերյալ վճիռ էր կայացրել, ինչն էլ նշանակում էր եթերազրկել հեռուստաընկերությունը: Արմեն Խաչատրյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 2007 թվականից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: