Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Փաստ». Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել նախարարը

    «Փաստ». Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել նախարարը

    «Փաստ». Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել նախարարը
    Ապրիլ 12, 2019 10:09 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Փաստ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Ֆելիքս Ցոլակյանը հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին:

    Անշարժ եւ շարժական գույք հայտարարագրված չէ:

    Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 14 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցի չափը կազմել է 13 000 000 ՀՀ դրամ:

    Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 9 242 525 ՀՀ դրամ: Նշված եկամտից 4 777 490 ՀՀ դրամը եւ 1 379 475 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից:

    Նշված եկամտի հանրագումարի 3 085 560 ՀՀ դրամն էլ գոյացել է կենսաթոշակից: Նշենք, որ Ֆ. Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. հոկտեմբերից»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top