Գլխավոր Լուրեր «Փաստ». Գագիկ Բեգլարյանը՝ ուշագրավ բացահայտումների «կիզակետում»

«Փաստ». Գագիկ Բեգլարյանը՝ ուշագրավ բացահայտումների «կիզակետում»

1
0

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր աղմկահարույց բացահայտումներ են սպասվում:

Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, երեք քրեական գործերով «անցնում» է Կենտրոնի նախկին թաղապետ, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ըստ տեղեկությունների, քրեական գործերն առնչվում են տարբեր չարաշահումներին՝ սկսյալ թաղապետ աշխատած ժամանակներից մինչեւ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարություն: Այնպես որ, ըստ նույն աղբյուրների, մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի ուշագրավ բացահայտումների մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: